Armsport.am-ը գրում է.

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում:

Արմեն Գյուլբուդաղյանցը մեր ընտրանու վերջնական հայտացուցակում 23 ֆուտբոլիստ է ընդգրկել:

Առաջիկա խաղի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել «Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը, և հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի բացակայության մասին հայտնի էր դարձել ավելի վաղ:

Հիշեցնենք՝  J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում այսօր՝ մարտի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել