ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքն ու մասնավորապես ասել. «ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդություններն անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»: Հովհաննիսյանի ասածը խիստ ողջունելի կլիներ, եթե այդ տողերը վերաբերելի լինեին բոլորին, ու հիմա հարց է առաջանում՝ կոնկրետ ո՞ւմ կողմից իրականացված կամ կոնկրետ ինչպիսի՞ կարգազանցություններն ու անհնազանդություններն են պատժվելու օրենքի ողջ խստությամբ: 

Մեկ տարի առաջ՝ մոտավորապես այս օրերին, Երևանի խաղաղապահների գնդի մի քանի տասնյակ ԿԱՐԳԱԶԱՆՑ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ, լքելով իրենց ծառայության վայրը, միացան մայրաքաղաքի փողոցները կաթվածահար արած օրինազանցներին: Դրանից հետո նրանք ոչ միայն օրենքի ամբողջ խստությամբ չպատժվեցին, այլև նրանց գնդի հրամանատարը (գլխավոր դասալիքը) պաշտոնի բարձրացում ունեցավ, իսկ Ագարակի գնդի զինվորներին ԽՍՏԱԳՈՒՅՆՍ պատժելու մասին հայտարարությունը արդյո՞ք ԽՍՏԱԳՈՒՅՆՍ անլուրջ չի հնչում էս ֆոնին:

ՀԳ. Մինչև վերոգրյալ դասալիքներն իրենց գնդի հրամանատարի հետ միասին չպատժվեն օրենքի ողջ խստությամբ, բանակում տեղի ունեցող ոչ մի նման դեպքի մասին խիստ հայտարարությունները լուրջ չեն ընկալվելու: Վստահ եմ՝ մի օր այդ պատիժը լինելու է, բայց դրան զուգահեռ պետք է պատժվեն նախարարից մինչև ամենացածր սպայական կազմի այն մարդիկ, որոնց լուռ համաձայնության ներքո այդ դասալիքները չպատժվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել