ԱՄՆ կողմից Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800 ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։

Մոտակա օրերին անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային, որը, որպես նախադեպ, վստահ եմ՝ օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոնալիզմից է կախված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել