«ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Մհեր Անանյանը 2018թ. հարկային տարում ձեռք է բերել 27 799 200 արժողությամբ բնակարան: Նա հայտարարագրել է նաև LEXUS ES 350 մակնիշի ավտոմեքենա, որը ևս ձեռք է բերվել նշված հարկային տարում: Մեքենայի արժեքը 17 800 ԱՄՆ դոլար է:

Մ. Անանյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 58 000 ԱՄՆ դոլար, 1 700 000 ՀՀ դրամ և 8000 եվրո: Հարկային տարվա վերջում նշված 58 000 ԱՄՆ դոլարը դարձել է 23 300 ԱՄՆ դոլար, 1 700 000 ՀՀ դրամը՝ 2 400 000 ՀՀ դրամ, իսկ 8000 եվրոն հարկային տարվա վերջում արդեն առկա չէ:

2018թ. նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 20 286 224 ՀՀ դրամ, որից 4 987 954 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է շուրջ 298 270 ՀՀ դրամ եկամտի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել