Հոգեբան Լարիսա Սոլավյովան իր դիտարկումներն է ներկայացրել գույների նախընտության մասին: Ըստ նրա՝ չսիրած գույների միջոցով հնարավոր է ճանաչել մարդու բնավորությունը: Ինչ-որ գույներ կարող են մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ: Ավելին՝ կյանքի տարբեր փուլերում դրանք փոփոխվում են: Ո՞րն է ձեր սիրելի գույնը և ո՞րը՝ ոչ:

Օրինակ՝ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում կրել վարդագույն հագուստներ կամ այն գործածել ինտերիերում: Հազվադեպ կարող եք հանդիպել վարդագույն պայուսակ կրող տղամարդկանց:

Երեխաներն էլ չեն սիրում մուգ գույներ. նրանք նախընտրում են վառ ու պայծառ գույները:

Ես էլ կանաչ գույնը չեմ սիրում՝ մուգ կանաչը, շշի ու խոտի կանաչը: Կար ժամանակ, որ դեղինը չէի սիրում, բայց հիմա այն ինձ դուր է գալիս:

Վերջերս իմ ձեռքն ընկավ մի հետազոտություն, որը վերաբերում էր մարդու բնավորության առանձնահատկություններին՝ ըստ չսիրած գույների, և ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այդ տեղեկատվությամբ: Եվ այսպես․

Կարմիր։ Հետազոտության համաձայն՝ մարդիկ, որոնք չեն սիրում կարմիր գույնը, շատ ագրեսիվ են, տագնապային:

Նարնջագույն։ Այս գույնը մերժողները պրագմատիկ են:

Դեղին։ Նրանք, ովքեր չեն սիրում այս գույնը, կայուն չեն ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում: Սիրում են փոխություններ և արագ են հիասթափվում:

Կանաչ։ Այս գույնը չեն սիրում չափազանց ինքնուրույն և ինքնաբավ մարդիկ: Նրանք նախընտրում են հարաբերություններում հեռավորություն պահել: Սիրում են միայնությունը:

Կապույտ։ Կապույտ գույնը չսիրողներն ինքնաբուխ, նախապես պլաններ չսահմանող մարդիկ են: Կարգուկանոնը նրանց համար չէ: Եթե նույնիսկ ծրագրեր են կազմում, ապա շատ արագ մոռանում են դրանց մասին:

Մանուշակագույն։ Նրանք դժվար են երազանքների գիրկն ընկնում, պահպանողական են: Նրանք հոռետեսորեն են վերաբերվում ցանկացած նոր երևույթի, դժվարությամբ են փոփոխությունների դիմում:

Սպիտակ։ Սպիտակ գույնը չեն սիրում գործնական մարդիկ: Նրանք ավելի շատ հետաքրքրվում են այնպիսի իրերով, որոնք հնարավոր է տեսնել ու շոշափել: Նրանց չեն հետաքրքրում բաներ, որոնք տեսանելի ու շոշափելի չեն: Նրանք ձգտում են կատարելության: Ուղնուծուծով նյութապաշտներ են:

Վարդագույն։ Մարդիկ, որոնք չեն կրում վարդագույն հագուստներ կամ իրեր, սովորաբար չեն ընդունում իրենց կանացիությունը: Նրանց դուր չի գալիս անգամ մյուսների «չափից առավել կանացիությունը»:

Երկնագույն։ Երկնագույնը մերժողները կայունություն, ապահովություն են փնտրում և հավատում են ավանդական ընտանիքի արժեքներին:

Շագանակագույն։ Այս գույնը մերժողները մերժում են նաև տխրությունն ու վիրավորվածությունը: Նրանք ինքնաբուխ են, կրեատիվ, միաժամանակ անձնական հարաբերություններում անկայուն են: Անտարբեր են սեփական առողջության նկատմամբ:

Մոխրագույն։ Այս գույնը չսիրող մարդիկ պաշտում են հստակությունը, ամեն ինչում պահանջում են պարզություն և կոնկրետ հասկացվածություն:

Սև։ Նրանք, ովքեր տանել չեն կարողանում սև գույնը, հայտնի չլինելու վախ ունեն: Նրանք շատ զգայուն են սեփական սահմանները խախտելու հարցում: Նրանք ձգտում են ազատվել տարբեր տեսակի պարտավորվածություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել