Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկայի քանակական բաղադրիչը որակականով փոխարինելու ուղղությամբ:

Նրա խոսքով` կատարվում են աշխատանքներ բարձրլեռնային պայմաններում զինծառայողներին համապատասխան հանդերձավորում ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես` նրանց համար հատուկ առանձնացվել են բանակային տաք բաճկոններ եւ քուրքեր: Սննդի կազմակերպումը կպատվիրակվի երրորդ անձանց՝ մասնավոր ընկերություններին, ինչի արդյունքում ոչ միայն կբարելավվի, այլեւ կընդլայնվի տեսականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել