ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin և Boeing ընկերությունների կոնստրուկտորները: Այդ մասին ասված է երեք ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ, որը զետեղված է Boeing-ի կայքում:

«DEFIANT-ն այնպես է նախագծված, որպեսզի թռչի կրկնակի մեծ արագությամբ, քան սովորական ուղղաթիռները, և կրկնակի ավելի հեռավորությամբ՝ ըստ որում՝ պահպանելով փոքր արագություններով տեղափոխման և առկախման ռեժիմում սովորական ուղղաթիռների լավագույն բնութագրերը»,- նշել է Sikorsky Future Vertical Lift-ի փոխնախագահ Դեն Սփուրը: Նա հիացմունք է հայտնել այն պայմաններում նոր ուղղաթիռի հնարավորություններից, որոնք առավելագույն «դարձունակություն, դիմացկունություն և շահագործական ճկունություն» են պահանջում: Պլանավորվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2030-ական թվականների սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել