keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը

visibility 407 commentմեկնաբանել

Microsoft-ը հայտարարել է 2020 թվականի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական օժանդակումը դադարեցնելու մասին: «Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի օժանդակումն ապահովելու պարտավորություն էր ստանձնել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին դրա թողարկման պահից 10 տարվա ընթացքում: Երբ այս տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաներին աջակցելու վրա»,- ասված է կորպորացիայի բլոգում: Համակարգը կդադարի նորանալ 2020 թվականի հունվարի 14-ից:

Microsoft-ը հանձնարարում է մինչև այդ ժամանակն անցնել Windows 10 օպերացիոն համակարգին: Net Applications վերլուծական ընկերության տվյալներով՝ այժմ Windows 7 օպերացիոն համակարգը տեղադրված է ամբողջ աշխարհում ստացիոնար անհատական համակարգիչների 40 տոկոսում: Microsoft Corp.-ը 1975 թվականին հիմնադրել են Բիլ Գեյթսը և Պոլ Ալենը: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնի նահանգի Ռեդմոնդ քաղաքում: Ընկերությունը մասնագիտանում է ծրագրային ապահովման, այդ թվում՝ Windows օպերացիոն համակարգի մշակման բնագավառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝