Tert.am-ը գրում է.

Աշխարհում արդեն վաղուց ստանդարտները փոխվել են ոչ թե երկու, այլ՝ մի քանի ստանդարտներ կան, բայց կարևորը՝ «ուժն է ծնում իրավունք» սկզբունքն է: Երևանում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու նախադեպին:

Խոսելով Արցախի տարածքների՝ հայության համար կարևորության մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ լավ կլինի՝ Արցախը չտարանջատենք Հայաստանից: «Մենք ունենք մի հայրենիք՝ ի դեմս Հայաստանի: Պետք է մտածենք ամբողջ երկիրը զարգացնելու մասին: Շատ է խոսվում Արցախի վերաբնակեցման մասին: Այո՛, շատ կարևոր է ազատագրված տարածքների վերաբնակեցումը, բայց ոչ պակաս կարևոր է Հայաստանի ժողովրդագրական վիճակը, որը մենք պարտավոր ենք ապահովել դրական ցուցանիշով»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը՝ բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջարկել համարձակ քայլ անել տնտեսության մեջ՝ արտաքին պարտքը ավելացնելով՝ ապահովել տնտեսական զարգացումը: Tert.am-ի հարցին, թե ՀՀ կառավարության կողմից 
որևէ արձագանք եղել է իր նամակին՝ նա պատասխանեց.

«Մի քանի անգամ լսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ պարտքի ավելացման վերաբերյալ, բայց հատուկ գրավոր պատասխան պետք էլ չէ: Ես ավելի շատ հանրությանն էի ցանկանում հորդորել հրաժարվել ձևավորված այդ ձևավորված կարծրատիպից, որ արտաքին պարտքը հեղափոխությունից հետո մարվի, դա հնարավոր չէ,- ասաց նա՝ նշելով, որ բավարարված է արձագանքներից,- պետք է կարծրատիպը փոխել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել