ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել բանակցությունները Թուրքիայի հետ F-35 կործանիչներ ձեռք բերման շուրջ:
Սա կապված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի մասով բանակցությունների ընթացքի հետ: ԱՄՆ-ն դեռևս դեկտեմբերին ժամանակավորապես դադարեցրեց F-35-ի ձեռք բերման մասին բանակցությունները Թուրքիայի հետ` Թուրքիային ժամանակ տալով մինչև 2019թ.-ի փետրվարի 15-ը վերնայել ռուսական կողմի հետ բանակցությունները, ինչպես նաև S-400-ի փոխարեն առաջարկելով Patriot հակաօդային պաշտպանության համակարգը: Սակայն Թուրքիան ոչ միայն չքննարկեց ռազմակավարական գործընկերոջ առաջարկը, այլ նաև անտեսեց և շարունակեց բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչև տարեվերջ ռուսական կողմը կսկսի S-400-ների մատակարարումը Թուրքիային:

ԱՄՆ-ն խիստ և բաց տեքստով քննադատել է Թուքրիային՝ ընդհուպ հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և պարզապես իրավունք չունի ՆԱՏՕ-ի հակառակորդ համարվող պետության հետ ռազմական գործարքի գնալու: 
Սիրիայում փետրվարի վերջերից քրդերի հաջողությունը, որը շարունակվում է մինչև հիմա, և փաստացի թուրքական ռազմական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները կրկին քրդերին վերադարձնելու մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ իսկապես ԱՄՆ-ն և կոալիցիոն գործընկերները մտահոգված են Թուրքիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունից և փորձում են քրդերի միջոցով ազդել Թուրքիայի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել