Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» ղեկավարությունը որոշել է, թե ով է փոխարինելու արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, որը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա միլանյան ակումբից:

Corriere dello Sport-ը հաղորդում է, որ «Ինտերի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն: Արդեն հայտնի է, որ «Ռոման» 33-ամյա բոսնիացու տրանսֆերի համար ցանկանում է 30 միլիոն եվրո ստանալ, իսկ անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է միանալ «Ինտերին» և 3 տարվա պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Ինտերի» ավագի թևկապից զրկվելուց հետո Իկարդին որևէ խաղի չի մասնակցել:

Ջեկոն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել