ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնագիրն Աստվածաշնչում, որն e-Bay աճուրդում 325 դոլարով են վաճառել, կեղծ է։ Այս մասին NBC News-ին հայտնել են փորձագետները։

Նմուշի մասին տեղեկությունում նշվել է, որ Թրամփն իբր ստորագրել է այն 2016-ին՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Աստվածաշնչում ստորագրությունը, միանշանակ, նախագահ Թրամփի ստորագրությունը չէ։ Իմ կարծիքով՝ այն հավանականությունը, որ դա իսկական է, հավասար է զրոյի»,- ասել է փորձագետ Ջասթին Սթեֆմանը։

Նշվում է, որ e-Bay-ում կեղծ ինքնագրեր բավականին հաճախ են հանդիպում։ Դրանք կարող են լինել 50 տոկոս և ավելին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել