Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթությունների հարցում: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ջանքեր չի խնայելու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու համար:

Նման որոշում կայացրել է անձամբ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: AS-ի տեղեկություններով՝ Պերեսը սկզբում նախապատվությունը տվել է Մբապեի թիմակից Նեյմարին, սակայն հաշվի առնելով ակումբի ներկայացուցիչների և երկրպագուների կարծիքը՝ որոշել է առաջնահերթ դարձնել Մբապեի տրանսֆերը:

Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ տեղեկատվություն չի հաղորդվում:

Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում 20-ամյա Մբապեն մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել