«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված եւ շահարկված թեման կապված է փոխանակման կետերի եւ գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ:

Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի. սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի եւ վատագույնի միջեւ: Այսինքն, ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը:


Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաեւ իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որեւէ շեղում:

Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել եւս երկու խնդիր. ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում եւ վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, եւ երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել