Եվրամիության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ եվրոպական իշխանությունները մտադիր չեն ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կոսյանչիչն այսպիսով աևձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան իշխանությունները Գոլանը պետք է Իսրայելի տարածք ճանաչեն։

«ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Միջազգային իրավունքի համապատասխան՝ Եվրամիությունը չի ճանաչում 1967-ին բռնազավթված տարածքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։

Նա հստակեցրել է, որ այդ տարածքները Գոլանի բարձունքներն են, որը ԵՄ-ն նախկինի պես մտադիր չէ Իսրայելի տարածք համարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել