Operativ.am-ը գրում է․

Jeff Anderson & Associates ամերիկյան իրավաբանական ընկերությունը զեկույց է հրապարակել, որում նշված է 400 հոգևորկանի անուն: Նրանք մեղադրվում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Նշվում է, որ դրանց մի մասի վերաբերյալ եկեղեցին հաղորդում չի տվել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Իլլինոյս նահանգում:
Չորս հարյուր հոգևորականներից շատերն այսօր արդեն ողջ չեն: Զեկույցի հեղինակներն ամենից շատ զարմացել են, որ մի քանի հոգևորականի թողել են աշխատել այն թեմերում, որտեղ երեխաներ կան անգամ այն բանից հետո, երբ հայտնի էր դառնում նրանց կողմից կատարված արարքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել