Լոնդոնի գլխավոր հիվանդանոցի ղեկավար Դենիել Ֆենտոն նշել է 6 գործոն, որոնք հուշում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին։ Մասնագետն ընդգծել է, որ այդ գործոններից մի քանիսը շատ տարածված են և այդքան էլ լուրջ չեն թվում, սակայն իրականում դրանք վտանգի մասին հուշող ազդանշաններ են։

Միևնույն ժամանակ Ֆենտոնը նշել, որ հիվանդին պետք չէ վախեցնել չհիմնավորված գործոններով։ Ուղղակի գրագիտորեն պետք է զգուշացնել հիվանդներին հավանական վտանգների մասին։ Ըստ նրա՝ գոյություն ունեն 6 գործոն, որոնց պետք չէ անտեսել։

Առաջինը հաճախակի գիշերային այցելություններն են զուգարան։ Ֆենտոնը նշում է, որ դա կարող է միզապարկային համակարգի հետ կապված հիվանդությունների նշան լինել։

Ինսուլտի վտանգի մասին կարող են հուշել վերջույթների հետ կապված մշտական բողոքները, իսկ ուժեղ քրտնարտադրությունը կարող է լիմֆոմայի կամ մելոմայի նշան լինել։ D վիտամինի պակասի, ինչպես նաև վահանագեղձի անբավարար ակտիվության կամ երկաթի պակասի մասին կարող է հուշել անընդհատ հետապնդող հոգնածության զգացումը։

Բացի այդ՝ արյան քաղցկեղի զարգացման վտանգ ևս կա։ Չի կարելի աչք փակել քաշի արագ կորստի կամ անդադար ծարավի վրա, քանի որ այս կերպ օրգանիզմը կարող է նախազգուշացնել 1-ին կամ 2-րդ տեսակի դիաբետի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել