Tert.am-ը գրում է.

Վրաստանի հասարակական գործիչ Վան Բայբուրդի կարծիքով՝ շատ կարևոր էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը և դրա շրջանակներում իրանական գազի համար տարանցիկության մասին արած հայտարարությունը:

Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, թե իրականում Վրաստանում ինչ արձագանքի է արժանացել իրանական գազի ներմուծումը Հայաստանի միջոցով:

«Այն նաև մեծ արձագանք առաջացրեց Վրաստանում: Բայց քանի որ բոլորս գիտենք, որ Իրանի հետ այսօր համագործակցելը նաև գազի մատակարարման հարցում այլ կողմերի ուշադրությունն է գրավում, խնդիրը բարդանում է․Բոլթոնի այցը, ԱՄՆ պատժամիջոցները, Ռուսաստանը կարևոր հանգամանքներ են այս գործընթացում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրան կատարած այցից առաջ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել է, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում: Այս մասին վարչապետը խոսել էր նաև օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»,- ասել էր նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել