Հոգեկան խանգարումը պսիխոպաթոլոգիական նախանշան է, որը դրսևորվում է վարքի միջոցով։ Այն հաճախ անվանում են անձի հակասոցիալական խանգարում։ Ուրախալի է այն փաստը, որ այս խանգարումով մարդկանց քանակը շատ քիչ է, սակայն այն մարդիկ, ովքեր ունեն այս խանգարումը, կարող են մի շարք անհարմարությունների պատճառ դառնալ։

Պատասխանատվության բացակայություն

Հոգեկան խանգարում ունեցողները հաճախ չափից դուրս մեծ կարծիք են ունենում իրենց մասին և շրջապատը դիտում են որպես օգուտ ստանալու միջոց։ Այս մոտեցումը նրանց դարձնում է շատ անպատասխանատու։ Նրանք միշտ իրենց համար արդարացումներ են գտնում, և նրանց համար բոլորն էլ մեղավոր են։ Այսպիսի վարքը կարող է շատ թունավոր լինել այլ մարդկանց և հատկապես նրանց համար, ում նրանք սիրում են։ Կարևոր է ճիշտ ժամանակին հասկանալ, որ նրանք բոլորի հետ խաղում են։

Հաճախ է ունենում մակերեսային հարաբերություններ 

Քանի որ այս տեսակի մարդիկ գրավելու մեծ հատկություն ունեն, ապա զարմանալի չէ, որ հակառակ սեռի ներկայացուցիչները միշտ ձգտում են նրան։ Սակայն հարաբերությունները երբեք չեն լրջանում․ եթե այսպիսի մարդն ամուսնանում է, ապա բաժանումն անխուսափելի է։ Եվ այսպիսի ամուսնությունները կարող են շատ լինել։

Ապրում է մեկ օրով

Չնայած որ հոգեկան խանգարում ունեցողները կարող են շատ նպատակասլաց լինել, այնուամենայնիվ, երբեք երկարատև պլանավորումներ չեն անում։ Նրանց կյանքի գաղափարախոսությունն է՝ «Որսա պահը, իսկ հետո թող լինի այն, ինչ լինելու է»։

Դեռահասության տարիքում նրանք լուրջ խնդիրներ են ունենում կրթության և մասնագիտության ընտրության հարցում։ Սրա պատճառը նրանց անպատասխանատու լինելն է։ Այն կարող է վնաս հասցնել թե՛ իրեն և թե՛ շրջապատողներին։

Նա չունի խիղճ և մեղքի զգացում

Հոգեկան խանգարում ունեցողները երբեք չեն զղջում և մեղքի զգացում չեն ունենում։ Նրանք անգամ այդպիսի միտք չեն ունենում, փոխարենը նրանք շատ լավ կարողանում են ձևացնել, երբ հարկավոր է լինում։ Այսպիսի մարդիկ իրենց նպատակին հասնելու համար ընդունակ են ամեն ինչի և անգամ զոհաբերության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել