Իրանում ընդդիմադիր շարժման առաջնորդ Աբուլֆազլա Գադիանիին դատարանը երեք գիրք ընթերցելու և ձեռագիր արտագրելու է դատապարտել: Դրանով նա կզբաղվի բանտում, որտեղ կանցկացնի առաջիկա երեք տարին՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատելու համար:

«The Telegraph»-ի հաղորդմամբ՝ 74-ամյա Աբուլֆազլա Գադիանին նախկինում արդեն հալածվել է այաթոլային ուղղված քննադատության համար: Այս անգամ նա հոգևոր առաջնորդին բռնակալ է անվանել և զանգվածային անհնազանդության կոչ արել: Գրքերից երկուսը, որոնք պետք է կարդա և արտագրի դատապարտյալը, պատկանում են հենց Ալի Խամենեի գրչին՝ «Սիստան նահանգի պատմությունը» և «Ինչպես հայտնաբերել թշնամուն»:

Սա ընդդիմադիր առաջնորդի առաջին ազատազրկումը չէ: Նա ավելի վաղ արդեն դատապարտվել է Իրանի իշխանություններին քննադատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել