Նահանգներում գրեթե ավարտվել է Walt Disney-ի գործարքը, որով ընկերությունը գնում է 21st Century Fox-ը։ Մեդիա կինոհոլդինգը ձեռք է բերել ֆիլմարտադրող ընկերությունը 71,3 միլիարդ դոլարով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Պաշտոնական գնումից հետո սպասվում է նոր New Fox ընկերության ստեղծումը, որը կմիավորի 21 st Century Fox-ից ճյուղավորված Fox Broadcasting, Fox TV, Fox Sports և Fox News կազմակերպությունները։

21 st Century Fox-ի ակցիաների սեփականատերերին առաջարկվում է կանխիկ գումար և Walt Disney-ի ակցիաները։ Գործարքն ամբողջությամբ կբացվի, երբ ընկերությունը ստանա բոլոր թույլտվությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել