Ինչպես կարելի է մսով լցոնած համեղ լոլիկներ պատրաստել արաբական ձևով։ Այս կերակրատեսակը շատ գեղեցիկ տեսք ունի և նաև շատ համեղ է։

Լցոնած լոլիկներ

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 700 գրամ աղացած միս
  • 2 կգ Խոշոր լոլիկ
  • 1 հատ քերած սոխ
  • 3 հատ կանաչ պղպեղ
  • 2 հատ կարմիր պղպեղ
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • Աղ, սև պղպեղ, քիմիոն, կարագ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լավ խառնեք աղացած միսը, սոխը, աղը, պղպեղը, քիմիոնը։

2. Լոլիկը վերևից բաժանեք երեք մասի, բայց մինչև վերջ մի կտրեք, որպեսզի ամբողջական մնա և արանքներում կարողանաք լցնել խճողակը։

3. Լոլիկի արանքներում դրեք միսը։

4. Լոլիկները դրեք ջեռոցի տապակի մեջ՝ նախօրոք տապակը կարագով պատելով։ Վերևից պղպեղները դրեք։ Դրանք էլ կարող եք լցոնել։

5. Տոմատի մածուկը ջրով բաժակի մեջ բացեք և լցրեք լոլիկների վրա։

6. Դրեք 180 աստիճան տաքացված ջեռոցը կես ժամ, հետո բարձրացրեք ջերմաստիճանը մինչև 2500C և թողեք ևս 10 րոպե։

Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել