168.am-ը գրում է.

Կառավարությունը բավարարեց «Եվրոստան Ույուտ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Խոսքը հիմնականում ներմուծվող ալյումինե պրոֆիլների մասին է:

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի կապիտալ ներդրումներ, ստեղծել 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կլինի 260 հազար դրամ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 մլրդ դրամ, որից 13,3 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 2 մլրդ-ը կիրացվի ԵՏՄ տարածքում, մնացածը կարտահանվի երրորդ երկրներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել