Aysor.am-ը գրում է.

Եվրամիությունը պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, և դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ,  հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում: 
 
«Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ այն դեպքում, եթե հետևի բրիտանական խորհրդարանի դրական քվեն», -նշել է նա:
 
«Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ», - ասել է կանցլերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել