Ուսանողները, որոնք Չինաստանի Տնտեսագիտության և իրավունքի համալսարանում «Համացանցը և նոր մեդիան» դասընթացն են անցնում, WeChat-ում առնվազն 1001 ընկեր պետք է ունենան՝ 100 միավորից 60-ը ստանալու համար։ Որքան ընկերների քանակն այդ թվից ավելի շատ լինի, այնքան գնահատականը բարձր կլինի։ Իսկ նրանք, ովքեր նվազագույնը 1667 նոր ընկեր կունենան, իրենց համար A+ կապահովեն։

Ուսանողներից շատերը բողոքել են պրոֆեսորից՝ ասելով, որ դա բարդ հանձնարարություն է, և նա այլընտրանք չի թողել, սակայն դասախոսի գործընկերները պաշտպանել են նրան։

Վիճահարույց հանձնարարությունը տեղակայվել է Weibo-ում՝ Twitter-ի չինական տարբերակում և համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել