Gopetition.com կայքում խնդրագիր է հրապարակվել, որի հեղինակները պահանջել են չանվանափոխել Ղազախստանի մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։

Խնդրագիրը տեղադրվել է մարտի 20-ին և բավականին արագ հետևորդներ է հավաքում։

«Մենք՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներս՝ երկրի մայրաքաղաքի, քաղաքների, շրջանների ու գյուղերի բնակիչներս, ելնելով այն ամենաակնհայտ ճշմարտությունից, որ, Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի ունի խոսքի և մտքի ազատության իրավունք, պահանջում ենք չանվանափոխել Նուրսուլթան Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»,- ասվում է խնդրագրի տեքստում։

Image result for Казахстанцы запротестовали из-за переименования Астаны в честь Назарбаева

Հեղինակների խոսքով՝ բազմաթիվ ոլորտներում պակասուրդի պայմաններում մայրաքաղաքի անվանափոխությունը բյուջետային հսկայական ծախսեր է ենթադրում։

Բացի այդ՝ ըստ խնդրագրի՝ Աստանան մայրաքաղաքի տեղափոխության օրերից ի վեր բրենդ է դարձել, ինչը նոր միայն ճանաչելի է դարձել միջազգային հանրությանը։ Նշենք, որ 1997-ին Ղազախստանի մայրաքաղաքն Ալմաթայից Ակոմլու է տեղափոխվել, որը հետո Աստանա է վերանվանվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել