Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչեպես է մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախումը, ինչի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին հիվանդանոցեր։

Դեպքի վայր ժամանած ՃՈ հետաքննիչի մոտ վարորդների մտերիները վթարի մեջ մեղադրում էին հակառակ կողմերին։ Տեսանյութում երևում է, որ BMW X6-ը Թբիլիսյան խճուղի է մտել Կորեայի ձորից դուրս գալով, ով վթարային իրավիճակ է ստեղծել է ստեղծել վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել էին Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել էր էլեկտրսյանը:

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Սեյրան Ալեքսանյանն ու Կարեն Խուդանյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել