Aysor.am-ը գրում է.
Forbes «Ռուսաստան» պարբերականը հրապարակել է նախորդ տարի առավել մեծ եկամուտներ ստացած ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը: Առաջին տեղում գործարար Սերգեյ Գալիցկին է. նրա եկամուտը կազմել է 2,44 մլրդ դոլար: Եկամտի աղբյուր է դարձել «Մագնիտ» ռիթեյլերի բաժնետոմսերի վաճառքը։
 
Եկամտի գնահատական է ծառայել վաճառված այն ակտիվների և շահաբաժինների արժեքի գումարը, որոնք միլիարդատերերի կամ նրանց հետ կապված ընկերությունների կողմից ստացվել են 2018 թվականի փետրվարի 10-ից մինչև 2019 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակաշրջանում:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել