Aysor.am-ը գրում է.

Արդարության զգացողություն ունեմ, համոզված էինք, որ ամեն ինչ արդար ձևով կլիներ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հայտարարությանը, որի համաձայն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սանասարյանի այն հայտարարությունը, որ մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է դատական կարգով վիճարկել այն, ԵՊՀ ռեկտորը գերադասեց ոչինչ չասել՝ նշելով միայն, որ իր փաստաբանները խորհուրդ են տվել թեմայի շուրջ մեկնաբանություններով հանդես չգալ։

«Հիմա քննական պրոցես է գնում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Երբ քննական պրոցեսը կաբվարտվի, դրանից հետո... Հիմա ոչ մի մեկնաբանություն», - ասաց Արամ Սիմոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել