168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մարտի 28-ին Չինաստան կայցելի առեւտրի շուրջ երկօրյա բանակցություններ վարելու համար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

«Սթիվեն Մնուչինը, որը գլխավորելու է բանակցային պատվիրակությունը, մարտի 28-29-ին այցով կգտնվի Չինաստանում առեւտրի հարցերի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով. ի պատասխան՝ ապրիլի սկզբին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն բանակցությունները շարունակելու համար ուղեւորվի Վաշինգտոն»,-ասել է նա:

Գաո Ֆենի խոսքով՝ ամերիկյան պատվիրակության կազմում ՉԺՀ կժամանի նաեւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը: «Կոնսուլտացիաների հետագա մանրամասների մասին մենք ժամանակին կտեղեկացնենք հասարակայնությանը»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել