Թունիսը զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված և սիրված երկրներից է: Աֆրիկայի հյուսիսային հատվածում գտնվող այս պետություն այցելելիս հարկավոր է հիշել, որ այստեղ հասարակությունն ունի վարքագծի իր յուրօրինակ կանոնները: Որոշակի տաբուների իմացությունը կօգնի Ձեզ չհայտնվել անհարմար և տհաճ իրավիճակներում:

Համբույրներ

Տեղի բնակիչները պաշտում են ցուցադրել իրենց դրական էմոցիաները և դա անում են համբույրների միջոցով: Նման կերպ ընդունված է ողջունել ոչ միայն հարազատներին, այլև ընկերներին ու ծանոթներին: Իսկ ահա մեզ քաջ հայտնի բարեհամբույր հայացքներն ու գրկախառնություններն այնտեղ ոչ մի նշանակություն չունեն:

Հանդիպման ժամանակ համբույրից խուսափելը դիտվում է որպես անքաղաքավարություն: Սակայն ողջույնի նման ձևն այստեղ թույլատրվում է միայն նույն սեռի անձանց միջև: Եթե իրար են հանդիպում կին ու տղամարդ, ապա նրանք պետք է բավարարվեն սառը ձեռքսեղմամբ:

Սիրահետում

Օտարերկրացի աղջիկները, որոնք Թունիս են գալիս՝ հանգստի, ամենայն հավանականությամբ նկատում են տեղի տղամարդկանց մեծ ուշադրությունն իրենց նկատմամբ: Թունիսցի տղամարդիկ, որոնք ցանկանում են ծանոթանալ հակառակ սեռի զբոսաշրջիկի հետ, ամեն ինչ անում են իրենց ուզածին հասնելու համար:

Եթե նոր ծանոթ ձեռք բերեք, ապա չզարմանաք, երբ նրանից անհամար հաղորդագրություններ ու զանգեր ստանաք: Սակայն այն աղջիկները, որոնք ցանկանում են լիարժեք հանգստանալ առանց ուշադրության կենտրոնում լինելու, կարող են պարզապես չպատասխանել տղաների ողջույններին, և նրանցից ոչ ոք չի նեղանա:

Սնունդ և Ռամադան

Մահմեդականներին արգելվում է խոզի միս ուտել: Իսկ ահա Ռամադանի ժամանակ բոլոր հավատացյալները մինչև երեկոյան ժամը 8-ն իրավունք չունեն անգամ մի կտոր հաց ուտելու:

Թունիսցիները սովորել են սահմանափակել իրենց սննդի ու խմիչքի հարցում, այդ իսկ պատճառով աշխատեք չքայլել փողոցում բուրավետ բուտերբրոտը կամ պաղպաղակը ձեռքին: Ձեր արարքը կվնասի հավատացյալների զգացմունքները, որոնք ստիպված են սոված մնալ ողջ օրվա ընթացքում: Եթե ցանկանում եք ուտել, արեք դա հյուրանոցի համարում համ ռեստորանում:

Հարցեր

Մարդկանց, ովքեր սովոր են շատ աշխատելուն, կարող են խիստ զարմացնել թունիսցիների դանդաղաշարժ կենսակերպը: Տեղի բնակիչները ոչ մի վատ բան չեն տեսնում ողջ օրը սրճարանում անցկացնելու մեջ՝ դանդաղորեն ըմպելով սուրճի հերթական բաժակից:

Հետաքրքրասեր օտարերկրացիներին կհետաքրքրի, թե ինչու այդ մարդիկ չեն աշխատում և ինչու են նման հանգիստ վարք դրսևորում: Ոչ մի դեպքում դրա վերաբերյալ շատ հարցեր մի տվեք, այլապես Ձեզ կհամարեն անհարգալից ու անբարեկիրթ: Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք անելու այն, ինչ ցանկանում է:

Ուղևորություն տաքսիով

Թունիսի տաքսիներով ուղևորվելը զարմացնում է զբոսաշրջիկներին. վարորդը տեղից չի շարժվում, մինչև մեքենայի բոլոր նստատեղերը զբաղված չեն լինում: Եթե միայնակ ինչ-որ տեղ եք ցանկանում հասնել, ապա մեծ հավանականությամբ Ձեր կողքին ինչ-որ անծանոթ կնստի: Այս երևույթի դրական կողմն այն է, որ ճանապարհածախսը կիսվում է բոլոր ուղևորների միջև:

Հագուստ

Թունիս եկող աղջիկները չպետք է մոռանան հագուստի համեստության մասին: Արգելվում է հանրային վայրերում հայտնվել շատ կարճ զգեստներով կամ կիսաշրջազգեստներով: Լայն բացվածք ունեցող տոպերն ու բլուզները հարկավոր է տանը թողնել: Եթե ցանկանում եք կանացի տեսք ունենալ և հարմարավետ զգալ անգամ շոգին, ապա ամառային շարֆեր և երկար, բայց թեթև հագուստներ կարող եք կրել:

Երեխաներ

Այս երկրի բնակիչները պաշտում են երեխաներին և մեծ սիրով արտահայտում են իրենց զգացմունքները: Եթե ցանկանում եք Թունիս այցելել Ձեր փոքրիկի հետ, ապա խիստ հոր կերպարը պետք է «տանը թողնել»: Երեխաների հանդեպ ագրեսիան այստեղ անթույլատրելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել