Armeniasputnik.am-ը գրում է.

Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագիծն իր մեջ ռիսկեր է պարունակում և կարող է բացասական հետևանքների հանգեցնել, կարծում է բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչը։

Վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծի ընդունումից հետո ավելի քան 2500 մարդ գործազուրկ կդառնա, իսկ բյուջետային մուտքերը զգալիորեն կկրճատվեն։ Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց Digigame (բուքմեյքերական ընկերության) ընկերության ֆինանսական տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արտակ Առաքելյանը։

Պետությանը հասցվող վնասը թվերով

Այսօր Հայաստանում նման գործունեություն է ծավալում չորս ընկերություն, իսկ օրենքի խստացման դեպքում դրանց թիվը կարող է էլ ավելի նվազել։ Օրինագիծը նախատեսում է Երևանում և մարզերում (բացառությամբ 4 քաղաքների) նաև բուքմեյքերական կետերի փակում,  որոնց թիվը գերազանցում է 500–ը. այսինքն՝ յուրաքանչյուր ընկերությանը բաժին է ընկնում շուրջ 100-130  կետ։

«Այսօր յուրաքանչյուր կետում աշխատում է առնվազն 4 մարդ (որոշ տեղերում նույնիսկ 5-6), այսինքն, նվազագույն հաշվարկներով, դրանք փակելուց հետո գործազուրկ է մնալու 2100 մարդ։ Հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 150 հազար դրամ է կազմում, ապա ամսական բյուջե շուրջ 1 մլրդ դրամ չի մտնելու որպես եկամտահարկ, և սա առանց կուտակային կենսաթոշակային վճարներն ու ԶՈւ օգտին գանձվող գումարների», – կարծում է Առաքելյանը։

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև տեխնիկական և ադմինիստրատիվ աշխատողներին, ինչպես նաև  մարքեթինգի բաժնի աշխատակիցներին, որոնք սպասարկում են այդ ընկերությունները։ Նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 600–ը։  Նրանք բոլորը աշխատավարձ են ստանում և հարկ վճարում։ Այս աշխատակիցներից յուրաքանչյուրը սպառող է, և նրանց ծախսերի կրճատումը կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։

«Պետությունը վնասներ կկրի` շահութահարկի դիմաց չվճարված հարկերի տեսքով, որոնք վճարում են ընկերությունների կողմից վարձակալվող տարածքների սեփականատերերը։ Խոսքը ամսական առնվազն 10 մլն դրամի մասին է։ Բացի այդ, կկրճատվեն նաև արտաքին գովազդի համար ու մունիցիպալ տուրքերի մասով վճարվող գումարները», – նշեց ֆինանսական տնօրենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել