Aysor.am-ը գրում է.

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը։

Ահա զեկույցից մեկ դրվագ՝ լուսանկարով. 

2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ռանչպար համայնքի գյուղատնտեսական հողերից 9.36 հեկտարը (տե′ս կից լուսանկարը) փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ ավազի արդյունահանման նպատակով։ Նույն տարում «ՎԻԷՐԱԼՍՈՒ» ՍՊԸ-ի հետ կնքվել է այդ հողատարածքից 3.42 հեկտարը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր՝ տարեկան 60 000 դրամ վարձավճարով:

Նպատակային փոխված նշանակությամբ հողամասերը գտնվում են Սև ջուր և Արաքս գետերի միջնամասում՝ փշալարերի առաջին գծից դուրս: Ըստ համայնքի գործող կադաստրային քարտեզի, նշված 9.36 հեկտար հողամասերից դեպի հյուսիս, մինչև Սև ջուր գետն ընկած տարածքը` 15.67 հեկտար (37 միավոր), քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են, որոնց նկատմամբ իրավունքները հիմնականում ստացել են պետական գրանցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել