Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին: Վարչապետը ներկայացրեց իրեն ուղղված նամակը, համաձայն որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանալ, նման բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է  բացատրություն տալ»,- ասաց վարչապետը:

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է՝ դառնալով մրցութային:

«Փետրվարին ծրագրի իրականացնողներն առարկություններ են հայտնել դրա հետ կապված: Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել, ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը և նախագիծը կոմիտեի վաղվա նիստում կքննարկվի, իսկ հաջորդ շաբաթ կընդունվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

«Այդ ամենը պարզ է, բայց մարդիկ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել»,-արձագանքեց վարչապետը:

ՀՀ ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջողազյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին, այլ հասարակական կազմակերպության կողմից կազմակերվող  ծառայության վճարներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել