Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 33 հարց է, 19-ը չզեկուցվող է, իսկ 2-ը՝ գաղտնի:

Օրակարգում է Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու հարցը: Կներկայացվի նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Գործադիրը կքննարկի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու, «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի պետական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին որոշման նախագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել