Իշխանությունների համար օրակար­գային կարևոր հարց է դարձել անցումա­յին արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նա­խագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ըստ «Փաստ» թերթի տեղեկություննե­րի՝ դրա տակ հստակ քաղաքական են­թատեքստ կա, որի համաձայն՝ իշխա­նությունները փորձելու են հնարավոր բո­լոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բա­ցասական վճիռներից խուսափելու նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի կողմից ձեռքբերված անշարժ գույքը հետ բերեն պետության իրավասության տակ, նաև իշխանության համար անցանկալի և «վտանգ» ներկայացնող դեմ­քերին հնարավորինս լիկվիդացնեն քաղաքական հարթակից:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս թեմայի վերաբերյալ վար­չապետը ՔՊ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հանձնարարել է բոլոր «ֆրոնտներում» ու հնարավոր բո­լոր ձևաչափերով հանրությանը ներկա­յացնել օրենքի ընդունման կարևորու­թյունն ու առաջնայնությունը:

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամա­վորները, «իշխանամերձ» մասնագետ­ները ջանք չեն խնայում իրենց հաճելի «սոուսով» մատուցել հարցի մանրամասները: Հատկանշականն այն է, որ նրանք հնարավոր բոլոր մեթոդներով խուսա­փում են հանրային դիսկուրսից, փորձում են ուղղակի «միակողմանի» տեսակետներ գեներացնել տեղեկատվական դաշ­տում՝ ամեն կերպ խուսափելով մանրա­մասներ ներկայացնել և ասել, թե խոսքն ինչի մասին է և, օրինակ, որ երկրի իրավակիրառ պրակտիկայում է այն օգտագործվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել