«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում: Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ Մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտո­նակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները:

Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի, թե ոչ: Հնարա­վո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն: Բացառեց: Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքներից է կախված իր առաջադրվելը, և հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, դա ոչ մի կապ չունի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել