Armenpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև 400 զինծառայողի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, , այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ է ԱՄՆ-ն մտադիր պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

Թրամփը հայտնել է նաև, որ ներկայում «Իսլամական պետությունը» Սիրիայում վերահսկում է միայն մի փոքր հատված, և կարճ ժամանակում այդ շրջանները ևս կազատագրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել