Tert.am-ը գրում է.

Մենք գտնում ենք, որ առկա  են լրջագույն պատճառներ, ինչի համար անհրաժեշտ է Հայաստանում ընդունել նոր Սահմանադրություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական կուսակցությունը» ղեկավար  Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝  Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, բայց այն կարծիքին չէ, որ հիմա կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության առաջ ենք կանգնած:  «Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է դա անհրաժեշտ»,-ասել է վարչապետը:

Անդրիաս Ղուկասյանի մատնանշած առաջին պատճառը 2018 թվականի ապրիլի քաղաքացիական անհնազանդության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունն է:  «Այն որպես հեղափոխություն իր ավարտը կունենա նոր Սահմանադրական կարգ հաստատելու ժամանակ, մինչ այդ մենք ունենք իշխանափոխություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական կարգի փոփոխության անհրաժեշտությանը, նա նշեց, որ դա ծավալուն հարց է, որը բաղկացած է բազմաթիվ գործոններից, որոնցից կարևորագույնն այն է, որ ժողովրդի անմիջական իշխանության իրավունքն այսօր գործող Սահմանադրությամբ լիարժեք ամրագրված չէ: «Մասնավորապես, ժողովրդի իշխանության անմիջական ձևերը շարունակում են պայմանավորված լինել օրենքներով նախատեսված կարգավորումներով և կախված են իշխող ուժի բարի կամքից` օրինակ` հավաքների ազատությունը, ինչպես նաև անհնազանդության իրավունքը, որը նույնպես ժողովրդի սահմանադրական իրավունքն է»,-ասաց նա:

«Հաջորդ հանգամանքը տեղական ինքնակառավարման իրական երաշխիքների անհրաժեշտությունն է: Այսօրվա Սահմանադրությունը բացարձակապես Հայաստանի մարզերին որևէ երաշխիք չի թողնում, որ տվյալ տարածքներում ստեղծված տնտեսական պրոդուկտը մնա այդ տարածքներում: Այսօր Հայաստանի արտադրած տնտեսական պրոդուկտը կուտակված է Երևանում, ինչի արդյունքում անվտանգության խնդիրներ են առաջացել, քանի որ մարզերը դատարկվում են բնակչությունից»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել