Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 34 -ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
2013 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, հեռախոսազանգի միջոցով Երևանում բնակվող իր՝ 1985թ. ծնված ծանոթից ստանալով թմրամիջոց իրացնելու պատվեր, վերջինիս հետ համաձայնության է եկել՝ կես դեղահաբ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց իրացնելու հարցում:

Այդ նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին իր բնակության վայրում՝ վարձակալած բնակարանում, հանդիպել է պատվիրատուին, նրանից ստացել գումար, այնուհետև, հեռախոսազանգով ստացած ցուցումների համաձայն, մեկ հաբ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար պահանջվող գումարը սուպերմարկետի վճարային տերմինալով փոխանցել է, որից հետո միայն տեղեկացել թմրամիջոցի գտնվելու վայրի մասին. ըստ պայմանավորվածության՝ թմրամիջոցը նա պետք է վերցներ Երևանի փողոցներից մեկի ծառի տակից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել