Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտարարել Է թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Այսօր ես գրել եմ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, նրան տեղեկացնելով այն մասին, որ Մեծ Բրիտանիան խնդրում Է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը»,-ասել Է կառավարության ղեկավարը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել Է, որ ԵՄ-ն ստացել Է սկզբնապես մարտի 29-ին պլանավորված Brexit-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի խնդրագիրը: Նա հեռախոսազրույց Է ունեցել Մեյի հետ, որի ընթացքում վարչապետը փոխանցել Է խնդրանքը: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի խնդրանքով պաշտոնական նամակը հանձնվել Է Տուսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել