2019 թվականի Ստոկհոլմյան ջրի մրցանակը շնորհվել է դոկտոր Ջեքի Քինգին (Հարավաֆրիկյան Հանրապետություն): Ժյուրին նշել է նրա «խաղի կանոնները փոխող ավանդը գետերի գլոբալ կառավարման բնագավառում»: Այդ մասին մարտի 19-ին հայտնել է Ստոկհոլմի ջրի միջազգային ինստիտուտը (SIWI):

Տիկին Ջեքի Քինգը «նոր մակարդակ է բարձրացրել ջրային հոսքերի գիտական ըմբռնումը՝ որոշումների կայացման պատասխանատուների ձեռքը մեթոդիկաներ և միջոցներ տալով ծախսերի և օգուտների ամբողջ սանդղակից օգտվելու համար գետային համակարգերը կառավարելիս կամ զարգացնելիս»,- պարզաբանված է ինստիտուտի մամուլի տեղեկագրում:

Լինելով Քեյփթաունի համալսարանի գիտական աշխատակից դոկտոր Քինգը գլխավորել է այդ մեթոդների մշակումը, որը ֆինանսավորվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Ջրային հետազոտությունների հանձնաժողովի կողմից: Շվեդիայի կառավարության ամենամյա մրցանակը՝ 150 հազար դոլարը, բյուրեղապակե քանդակը և դիպլոմը 1991 թվականից հանձնվում են ջրային պաշարների պահպանման բնագավառում ներդրված կոլեկտիվ կամ անհատական գործնական ավանդի համար: Պարգևատրումը կկայանա այս տարվա օգոստոսի 28-ին՝ Ստոկհոլմում Ջրի միջազգային շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել