Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահ  Արմինե Դավթյանը հայտնեց, որ աշակերտները չեն գալիս դպրոց, ծնողները միահամուռ ձևով չեն ուղարկում երեխաներին, գնում են միայն մարզպետի, նոր տնօրենի հետ ինչ-որ բարեկամական կապ ունեցող երեխաները։

«Նորից երեխաներին այստեղ որպես գործիք են օգտագործում, ասելով՝ գնացեք՝ թող դաս անեն ձեզ հետ»,- ասաց նա։

Դավթյանը հիշեցրեց, որ Ավշարի միջնակարգ դպրոցում լարված իրավիճակը, դասադուլն ու գործադուլը սկսվեց այն բանից հետո, երբ դպրոցի նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ  ներկայացրեց, իսկ մանկավարժական կոլեկտիվի նկատմամբ ցուցաբերեց, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունք։

Նա հայտնեց, որ կառավարման խորհուրդը, որն ընտրել է Հերմինե Անդրեասյանին, բաղկացած է եղել 8 հոգուց, 8-ից 7-ը նրան կողմ է քվեարկել. «Այդ 7 կողմ քվեարկածների մեջ 2-ը դպրոցի ուսուցիչներից են եղել, որոնք հիմա նշում են, որ փոշմանել են նրան ընտրելու համար»։

«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահի կարծիքով, կառավարման տեսանկյունից կոռեկտ չէր, որ նոր տնօրենը մտել է դպրոց և անմիջապես սկսել ազատման պահանջ ներկայացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել