Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նոր խոսնակի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ սենատի նախորդ նախագահը՝ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը, մարտի 20-ին` Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո, ստանձնել է նախագահի պաշտոնը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ձայների ընդհանուր հաշվումը, դրա նախագահը հայտնել է, որ սենատի նախագահ է ընտրվել Դարիգա Նազարբաևան:

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է, 2016 թվականի սեպտեմբերից նա հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր էր և գլխավորում էր պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեն: Տարբեր ժամանակներում Նազարբաևան եղել է մեջլիսի (ստորին պալատի) պատգամավոր, որտեղ գլխավորել է սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն, պաշտոնավարել է որպես պալատի նախագահի տեղակալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել