Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գնդի գրավման գործի շրջանակում այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հարցաքննվեց երեք տուժող:

Ոստիկանության աշխատակից Փայլակ Մնացականյանն իր ցուցմունքում նշեց, որ Սարի թաղում հրազենային վնասվածք է ստացել: «2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն եմ կատարել Խորենացի փողոցում, ժամը 21:00-ի սահմաններում հրաման ստացանք Սարի թաղի ուղղությամբ շարժվելու: Սարի թաղ չհասած՝ մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, քարեր, պայթուցիկներ, շշեր նետեցին մեզ վրա: Հետ վերադառնալու ժամանակ ՊՊԾ գնդի տարածքից լսվում էին կրակոցներ, այդ հատվածն անցնում էինք փոքր խմբերով: Կրակոցի ձայն լսեցի գնդի կողմից, ցավ զգացի որովայնի և ոտքի հատվածում: Ինձ մոտեցան վաշտիս հրամանատար Նազարեթ Գևորգյանը և գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ինձ մոտեցրին շտապօգնության մեքենային, տեղափոխեցին Էրեբունի հիվանդանոց»,- ասաց նա:

Հարցին` ինչո՞ւ է ենթադրում, որ գնդի տարածքից է եղել կրակոցը, Փայլակ Մնացականյանն ասաց, որ իր հիշելով ձայնը լսել է այդ կողմից: «Մյուս կողմում սեփական տան պարիսպ է, և անհնար էր, որ այդ կողմից կրակոց լիներ, որովհետև ես պատի տակով էի քայլում, մյուս կողմում կային ոստիկանության աշխատակիցներ, որոնք տվյալ պահին զինված չէին, և եթե ինչ-որ մեկը ոստիկանությունից կրակեր, դա կտեսնեին բոլորը, ուստի հավանական է մնում միայն գնդի տարածքը»,- պարզաբանեց տուժողը և հստակեցրեց, որ դա իր ենթադրությունն է և չգիտի` կրակողն ով է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել