Ամերիկուհին շուրջ 7 կգ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է New York Post-ը։

Երեխան լույս աշխարհ է եկել մարտի 12-ին Նյու Յորք նահանգի Էլմիրա քաղաքի ծննդատներից մեկում։ Աղջնակը, որին Հարփեր են անվանել, շուրջ 6․9 կգ է կշռում, նրա հասակը 59 սմ է։ Բժիշկների խոսքով՝ նրանք երբևէ այդպիսի քաշ ունեցնող նորածնի չեն տեսել։

Աղջնակի մայրը՝ Ջոյ Բաքլին ծննդաբերությունը համեմատել է «բեռնատարով վրաերթի հետ»։ Կեսարյան հատումն իրականացրել են երեք բժիշկներ։

Image result for В США родился аномально крупный ребенок

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել