Armeniasputnik.am-ը գրում է.

Գրեթե 30 տարվա ընթացքում Ղազախստանում առաջին անգամ փոխվեց երկրի նախագահը։ Նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին այս պաշտոնում փոխարինեց Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։

Խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմարտ Տոկաևը երդվել է ու ասել, որ շարունակելու է Նուրսուլթան Նազարբաևի քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Ըստ Սահմանադրության` նա երկիրը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև ավարտվի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետը։

«Հանդիսավորությամբ երդվում եմ Ղազախստանի ժողովրդին խստորեն հետևել Սահմանադրությանն ու Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները», – երդվել է Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։

Ինչպես է անցել արարողությունը

Երդմնակալության արարողության մեկնարկի մասին հայտարարել է մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը։ Հետո հանդիսավորությամբ բերվել է Ղազախստանի Սահմանադրությունը։ Ծափահարությունների ներքո դահլիճ է մտել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նրան հոտնկայս են դիմավորել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել