Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավա­զի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը:

Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված: «Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից: 

Ուշագրավ է, որ այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասի­րություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից: 

Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստա­նում չէ և չի ուզում խոսել ւսյդ թեմայով: «Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է, կապում են իմ հետ»,- ասել է նա: «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞», հարցին Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել