Նախկին բժիշկ, պտղաբերության մասնագետ Դոնալդ Քլայնը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից, 1970-ականներից իր վեր իր սերմնահեղուկն է օգտագործել 48 այցելուներին բեղմնավորելու համար։ Նա հավատացրել է կանանց, որ միևնույն մարդու սերմնահեղուկը երեք անգամից ավելի չի օգտագործվում՝ գրում է The Atlantic-ը։

Քլայնը թոշակի է անցել 2009թ․։ Դեռևս 2014թ․ նրա երեխաները սկսել են փնտրել միմյանց։ Գաղտնիքը բացահայտել է Յակոբա անունով ամերիկուհին, երբ սոցցանցում հայտնաբերել է իր նմանակին։ Կանանց ԴՆԹ թեստը հաստատել է նրանց արյունակցական կապը։ Մինչև 2017 թ․ Քլայնի՝ ԴՆԹ թեստով հայտնաբերված երեխաների թիվը հասել է 48-ի։

2016թ․ բժիշկը խոստովանել է, որ բեղմնավորել է 50 կանանց։ Նրա երեխաները ոստիկանություն են դիմել։ Ինդիանա նահանգի օրենսդրությամբ՝ բժիշկներն իրավունք ունեն դառնալու իրենց այցելուների համար դոնոր, այդ պատճառով էլ դատարանը 80-ամյա Քլայնին դատապարտեց ընդամենը մեկ տարով պայմանական ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել