Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որ երեխայի է սպասում, մասնակցել է Լենա Թինդալի մկրտությանը և հագել Ժակլին Քենեդիի ոճը հիշեցնող վերարկու՝ գրում է The Daily Mail-ը։ Դքսուհին կրել է Dior ապրանքանիշի՝ 1950-ականների վինտաժային վերարկու։ Լրագրողների կարծիքով՝ նա հագուստը գնել է William Vintage բուտիկից՝ լյուքսային ապրանքի «սեքընդ հենդ» ապրանքների խանութից։

Ժակլին Քենեդին Dior-ի նմանատիպ վերարկուով հանրությանը ներակայացել է ամուսնու՝ 1960-ականներին նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

Սա առաջին դեպքը չէ, երբ Մարքլը կրկնօրինակում է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ ոճը։ Ավելի վաղ՝ մարտին, դքսուհին Վեսթմիսթերյան աբբայություն այցի ընթացքում դրել էր Քենեդիի ոճը հիշեցնող գլխարկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել